Հղիություն, ծննդաբերություն
|
Միոման և հղիությունը. հարցազրույց Արմեն Գասպարյանի հետ. morevmankan.am
Միոման կարո՞ղ է անպտղություն առաջացնել:
Միոմաների մեծ մասը խոչընդոտներ չեն առաջացնում բեղմնավորման և հղիության զարգացման համար: Սակայն այն կանայք, որոնք ունեն սուբմիկոզ միոմաներ, դժվարությամբ են հղիանում և նրանց մոտ բարձր են վիժումների, բարդացած հղիությունների վտանգները:
Միոմայի առկայության դեպքում հնարավո՞ր են բարդություններ:
Հղիության վրա միոմայի ազդեցությունը կախված է նրա տեղակայումից: Միոմաները կարող են 1-2 սմ-ից հասնել մինչև արգանդի ամբողջ խոռոչի չափին: Եթե միոմատոզ հանգույցը չափերով մեծ չէ և տեղակայված է ընկերքից հեռու, ապա հղիությունն անցնում է առանց որևէ բարդության: Բայց անգամ փոքր միոման կարող է խանգարել և բարդացնել հղիության ընթացքն ընկերքին կամ արգանդի ելքին մոտ տեղակայման դեպքերում:
Միոման կարող է ազդել երեխայի աճի վրա: Բացի այդ՝ ճնշելով պորտալարին և պտղին, կարող է արյան շրջանառության խանգարման և հիպօքսիայի պատճառ դառնալ:
Միոմատոզ հանգույցի չափերից և տեղակայումից կախված, երեխան կարող է ընդունել ծննդաբերության համար անբարենպաստ դիրք:
Հանդիպում են նաև խոշոր միոմատոզ հանգույցներ, որոնք կարող են դժվարացնել երեխայի ծնունդը: Իսկ եթե միոմատոզ հանգույցները տեղակայված են ընկերքի հետևում, մեծանում է ընկերքի շերտազատման վտանգը:
Ինչպե՞ս է միոմայի առկայությունն ազդում հղիության վրա` հղիության տարբեր ժամկետներում:
Հղիության երկրորդ եռամսյակում հնարավոր է միոմատոզ հանգույցի արագ աճ, երբեմն նաև՝ հանգույցում սնուցման խանգարում:
Երրորդ եռամսյակում մեծ չափերի միոման կարող է փոքրիկին խանգարել ընդունելու ծննդաբերության համար ֆիզիոլոգիական դիրք:
Մեծ չափի միոման երրորդ եռամսյակում կարող է բերել պտղի ներարգանդային աճի դանդաղման:
Կարո՞ղ է միոման հղիության ընդհատման պատճառ դառնալ:
Սուբմուկոզ միոմաները բարդացնում են հղիության ընթացքը (կարող է պտուղը լավ չզարգանալ և այլն), և հնարավոր է նաև երբեմն հղիության ընդհատման պատճառ դառնան:
Ինչպե՞ս է ընթանում ծննդաբերությունը միոմայի առկայության դեպքում:
Արգանդի միոման կարող է, ընդհանուր առմամբ, բարդացնել ծննդաբերության ընթացքը և մեծացնել շտապ կեսարյան հատման հավանականությունը:
Այնուամենայնիվ, միոմաները հիմնականում լուրջ սպառնալիքներ չեն ծննդաբերության բարեհաջող ավարտի համար, և մեծ մասամբ կանայք ծննդաբերում են ինքնուրույն:
Ինչպե՞ս է հսկվում հղին, բուժման և կանխարգելման ինչպիսի՞մոտեցումներ կան:
Հետազոտությունները կատարվում են ըստ անհրաժեշտության: Եթե գանգատներ կան՝ սոնոգրաֆիկ հետազոտությունները պետք է ավելի հաճախ իրականացվեն, իսկ եթե անհրաժեշտություն չկա, ապա հղիության հսկողությունը և հետազոտություններն իրականացվում են` ինչպես սովորական հղիության ժամանակ:
Եթե միոման ախտորոշվել է նախքան հղիությունը և ուշացած ու մեծ չափերի, ապա, հաշվի առնելով հղիի տարիքը, արդեն կրած հղիությունների քանակը, յուրաքանչյուր դեպքի համար կայացվում է անհատական որոշում՝ հղիությունը պահպանե՞լ, թե՞ ոչ:
|
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
Հղիությունը կնոջ կյանքի, թերևս, ամենասպասված և գեղեցիկ պահերից է, որի ժամանակ ցանկալի է հետևել որոշ կանոնների՝ հատկապես ճիշտ սննդակարգի պահպանմանը։ Պետք է հիշել, որ հղիներն ավելի...
Սրտանց շնորհավորում ենք հղիության կապակցությամբ․․․
Միևնույն ժամանակ, հղիությունն առաջացնում է մի շարք բնական հարցեր՝ հղիության ընթացքում...
Ալկոհոլի օգտագործումը շարունակում է մնալ հանրային առողջության հիմնական խնդիրներից մեկը, ինչն արդի է նաև Հայաստանում, այդ թվում նաև կանանց շրջանում: Պաշտոնական վիճակագրության համաձայն...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն